Monday, January 20, 2014

Էկոհամակարգերի հիմնախնդիրը



1)Էկոհամակարգի կարևորագույն հատկություններն են օրգանական նյութ ստեղծելու էներգիա կապելու  ևանջատելու  նյութերի շրջապտույտ իրականացնելու հատկությունը:Էկոհամակարգերը ձևավորվում ենժամանակի ընթացքում և վերը նշված հատկությունները լիարժեք դրսևորվում են արդեն ձևավորվածէկոհամակարգում: Էկոհամակարգերում սննդային կապերի շնորհիվ ձևավորվումեն սնման շղթաներորոնց յուրաքանչյուր օղակը զբաղեցնում է նյութերի շրջապտույտին մասնակցողորոշակի օրգանիզմ:
2)Ինձ շրջապատող էկոհամակարգերից բերեմ օրինակ` անտառն է:Որտեղ բույսերի առկայությունը շատ մեծ է:
Անտառների համար բնութագրական է բնահողը և կայուն բուսական համայնքը և, որպես հետևանք, խիստ որոշված միկրոկլիմայի ցուցանիշները և միջավայրի այս պայմաններին համապատասխանող կենդանի օրգանիզմների կոմպլեքսը։ 

3)Մարդու գործունեությունը մեծ նշանակություն ունի էկոհամակարգերի վրա: Մարդը  իր մի փոքր միջնորդությամբ կարող է խախտել ամբողջ էկոհամակարգի շրջապտույտը:Ասենք  անտառների դեպքում, մարդը կտրելով ծառերը խախտում է էկոհամակարգի բնականոն ընթացքը:

4)Ֆոսֆորը բնության մեջ տարածված քիմիական տարր է. երկրակեղևում տարածվածությամբ զբաղեցնում է 13-րդ տեղը: Առաջացնում է ապատիտների և ֆոսֆորիտների խոշոր կուտակումներ, որոնք ֆոսֆորի և նրա միացությունների ստացման հումքն են: Հայտնի է ֆոսֆորի ավելի քան 180 միներալ (հիմնականում՝ ֆոսֆատներ):  Ֆոսֆորի օրգանական միացությունների պարունակությունը մարդու արյան մեջ զգալիորեն փոփոխվում է, իսկ անօրգանական ֆոսֆորինը հաստատուն է (3–5,5 մգ %): Վերջինիս պարունակությունը մեծանում է կաթնային սննդակարգի, երիկամների որոշ հիվանդությունների, շաքարախտի, ակրոմեգալիայի, ադիսոնյան հիվանդության և այլ դեպքերում:
Ածխածինը զբաղեցնում է երկրակեղևի զանգվածի 0.48%-ը։ Կուտակվում է կենսոլորտում. կենդանական նյութերում պարունակվում է 18% ածխածին, բնափայտում՝ 50%, տորֆում՝ 62%, բնական այրվող գազերում՝ 75%, այրվող թերթաքարերում՝ 78%, քարածխում և գորշ ածխում՝ 80%, նավթում՝ 85%, անտրացիտում (լավատեսակ քարածուխ)՝ 96%։ Երկրակեղևի ածխածնի նշանակալի մասը կենտրոնացված է կրաքարերում և դոլոմիտներում։ Բնության մեջ ազոտի շրջապտույտը Երկրի վրա կյանքի գոյության անհրաժեշտ պայմանն է:
Ազոտի հիմնական մասն ազատ վիճակում գտնվում է մթնոլորտում, իսկ ավելի փոքր մասը՝ միացությունների ձևով՝ հողում, բուսական և կենդանական օրգանիզմներում: Հողից յուրացնելով հանքային աղեր՝ բույսերը դրանք օգտագործում են սպիտակուցների, նուկլեինաթթուների, վիտամինների, քլորոֆիլի սինթեզի համար: Մահացած բույսերի ու կենդանիների մնացորդները քայքայվելով անջատում են ազատ ազոտ:Օդի ազոտը կապելու հիմնական ճանապարհը դրա օքսիդացումն է` ամպրոպների ժամանակ: Դրա հետեվանքով առաջանում է ազոտի մոնօքսիդ (NO), որն օքսիդանում է մինչև ազոտի երկօքսիդ (NO2): Վերջինս անձրևի հետ թափվում է երկրի վրա՝ որպես ազոտական թթու, և հողի հանքային աղերի հետ առաջացնում է նիտրատներ:
Որոշակի տեսակի բակտերիաների ազդեցությամբ հողում պարունակվող կապված ազոտը վերածվում է ազատի:

No comments:

Post a Comment