Էկոլոգիա

Ջրհեղեղներ:Բնական աղետներ


1)Այլ տարերային աղետների մեջ ավելի հաճախ դիտվում են ջրհեղեղները։ Ջրհեղեղները բնության ուժերի գործողության հետեւանքով ցամաքի զգալի մասի ժամանակավոր ջրածածկումներ են։
Ջրհեղեղները տարերային աղետների մյուս տեսակներից տարբերվում են այն բանով, որ որոշ չափով կանխատեսելի են։
Դա հնարավորություն է տալիս շատ դեպքերում վաղօրոք որոշել ջրհեղեղի ժամը, բնույթը եւ մասշտաբները։
Հայաստանի Հանրապետության տարածքում նյութական մեծ վնասներով ու ավերածություններով ջրհեղեղները հազվադեպ չեն։
Աղետալի ջրհեղեղներ են եղել 1936, 1938, 1946, 1951, 1953, 1956, 1963, 1968 եւ 1997 թթ.։
Մասնավորապես հսկայական ավերածություններ առաջացրին 1956 թ. օգոստոսին տեղացած հորդ անձրեւի հետեւանքով Ողջի եւ Գեղի գետերի վարումների ջրհեղեղները։
Խոշոր ու աղետալի ջրհեղեղների դեպքում ջրի հոսանքներն արմատախիլ են անում ծառեր, քշում քարե պատնեշներ, ոչ մեծ տներ, շրջում տրանսպորտային միջոցներ։
Ջրհեղեղները վտանգավոր են նաեւ այն բանով, որ շենքերն ու կառույցները կորցնում են իրենց ամրությունը։
Փայտյա շինությունները սկսում են փտել, մետաղական կառույցները ժանգոտում են։

2)Ջրհեղեղի հիմնական պատճառներն են՝ տեղատարափ, երկարատեւ անձրեւները, ձնհալը, պատվարների ու ամբարտակների ճեղքվածքները, փլուզումները, սողանքները, այլ բնական երեւույթները։

3)Ջրհեղեղը վնասում է արդյունաμերական եւ գյուղատնտեսական օբյեկտները, աճեցրած բերքով դաշտերը, քայքայում է շենքերը, հիդրոտեխնիկական կառույցներն
ու հաղորդակցուղիները, փչացնում ձեռնարկությունների սարքավորումները։
Սովորաբար միջին եւ խոշոր ջրհեղեղների առաջին ժամերին խախտվում է հաղորդակցությունը բնակավայրերում ու նրանց միջեւ։
Էլեկտրամատակարարումն ու կապը, որպես կանոն, առաջին ժամվա ընթացքում շարքից դուրս են գալիս։

4) Աղետի դեմ պայքարելու երևի եղանակ չկա, բայց քանի որ ջրհեղեղները տարերային աղետների մյուս տեսակներից տարբերվում են այն բանով, որ որոշ չափով կանխատեսելի են, դա մեծ օգնություն է պաշտպանվելու աղետից:




Էկոհամակարգերի հիմնախնդիրը


1)Էկոհամակարգի կարևորագույն հատկություններն են օրգանական նյութ ստեղծելու էներգիա կապելու  ևանջատելու  նյութերի շրջապտույտ իրականացնելու հատկությունը:Էկոհամակարգերը ձևավորվում ենժամանակի ընթացքում և վերը նշված հատկությունները լիարժեք դրսևորվում են արդեն ձևավորվածէկոհամակարգում: Էկոհամակարգերում սննդային կապերի շնորհիվ ձևավորվումեն սնման շղթաներորոնց յուրաքանչյուր օղակը զբաղեցնում է նյութերի շրջապտույտին մասնակցողորոշակի օրգանիզմ:
2)Ինձ շրջապատող էկոհամակարգերից բերեմ օրինակ` անտառն է:Որտեղ բույսերի առկայությունը շատ մեծ է:
Անտառների համար բնութագրական է բնահողը և կայուն բուսական համայնքը և, որպես հետևանք, խիստ որոշված միկրոկլիմայի ցուցանիշները և միջավայրի այս պայմաններին համապատասխանող կենդանի օրգանիզմների կոմպլեքսը։ 

3)Մարդու գործունեությունը մեծ նշանակություն ունի էկոհամակարգերի վրա: Մարդը  իր մի փոքր միջնորդությամբ կարող է խախտել ամբողջ էկոհամակարգի շրջապտույտը:Ասենք  անտառների դեպքում, մարդը կտրելով ծառերը խախտում է էկոհամակարգի բնականոն ընթացքը:

4)Ֆոսֆորը բնության մեջ տարածված քիմիական տարր է. երկրակեղևում տարածվածությամբ զբաղեցնում է 13-րդ տեղը: Առաջացնում է ապատիտների և ֆոսֆորիտների խոշոր կուտակումներ, որոնք ֆոսֆորի և նրա միացությունների ստացման հումքն են: Հայտնի է ֆոսֆորի ավելի քան 180 միներալ (հիմնականում՝ ֆոսֆատներ):  Ֆոսֆորի օրգանական միացությունների պարունակությունը մարդու արյան մեջ զգալիորեն փոփոխվում է, իսկ անօրգանական ֆոսֆորինը հաստատուն է (3–5,5 մգ %): Վերջինիս պարունակությունը մեծանում է կաթնային սննդակարգի, երիկամների որոշ հիվանդությունների, շաքարախտի, ակրոմեգալիայի, ադիսոնյան հիվանդության և այլ դեպքերում:
Ածխածինը զբաղեցնում է երկրակեղևի զանգվածի 0.48%-ը։ Կուտակվում է կենսոլորտում. կենդանական նյութերում պարունակվում է 18% ածխածին, բնափայտում՝ 50%, տորֆում՝ 62%, բնական այրվող գազերում՝ 75%, այրվող թերթաքարերում՝ 78%, քարածխում և գորշ ածխում՝ 80%, նավթում՝ 85%, անտրացիտում (լավատեսակ քարածուխ)՝ 96%։ Երկրակեղևի ածխածնի նշանակալի մասը կենտրոնացված է կրաքարերում և դոլոմիտներում։ Բնության մեջ ազոտի շրջապտույտը Երկրի վրա կյանքի գոյության անհրաժեշտ պայմանն է:
Ազոտի հիմնական մասն ազատ վիճակում գտնվում է մթնոլորտում, իսկ ավելի փոքր մասը՝ միացությունների ձևով՝ հողում, բուսական և կենդանական օրգանիզմներում: Հողից յուրացնելով հանքային աղեր՝ բույսերը դրանք օգտագործում են սպիտակուցների, նուկլեինաթթուների, վիտամինների, քլորոֆիլի սինթեզի համար: Մահացած բույսերի ու կենդանիների մնացորդները քայքայվելով անջատում են ազատ ազոտ:Օդի ազոտը կապելու հիմնական ճանապարհը դրա օքսիդացումն է` ամպրոպների ժամանակ: Դրա հետեվանքով առաջանում է ազոտի մոնօքսիդ (NO), որն օքսիդանում է մինչև ազոտի երկօքսիդ (NO2): Վերջինս անձրևի հետ թափվում է երկրի վրա՝ որպես ազոտական թթու, և հողի հանքային աղերի հետ առաջացնում է նիտրատներ:
Որոշակի տեսակի բակտերիաների ազդեցությամբ հողում պարունակվող կապված ազոտը վերածվում է ազատի:


Վերահսկենք մեր շրջակա միջավայրը


1)Մենք ապրում ենք վատ միջավայրում մթնոլորտը եվ շրջակա միջավայրը աղտոտված է:Մթնոլորտն աղտոտում են քիմիական նյութերը, զանազան ֆիզիկական ազդակներ և միկրոօրգանիզմները, երբ դրանց արտանետվող քանակները գերազանցում են թույլատրելի կոնցենտրացիաները: Մթնոլորտն աղտոտող հիմնական նյութերից են ածխաթթվական (CO2) ու շմոլ (CO) գազերը, ծծմբի և ազոտի օքսիդները, ֆրեոնները և այլն: Հողի աղտոտման հիմնական աղբյուր են արդյունաբերական, գյուղատնտեսական, կենցաղային և ճառագայթաակտիվ թափոնները:

2)Շրջակա միջավայրի ազդեցությունը վնասակար արտանետումները, արտադրական թափոններից անջատվող թունավոր նյութերը, քաղաքային տրանսպորտից բխող աղտոտվածությունըն ու նման մի շարք երևութներ, երբեմն անդառնալի վնաս են հասցնում առողջությանը:

3)Սահմանենք տուգանքներ այդպես կարող ենք վերահսկել շրջակա միջավայրը

4)Մասնակցել եմ մի քանի ծառատունկների

5)Համագործակցությունը միջազգային ասպարեզում բնականաբար շատ կարևոր է, քանի որ խնդիրները չեն կարող լինել մեկ երկրինը, դրանք մի երկրից դառնում են երկուսինը, երեքինն ու ամբողջ մոլորակինը:

No comments:

Post a Comment