Wednesday, April 29, 2015

Իմ վերջին ուսումնական տարին

Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 10-րդ դասարանից:
Այդ տարիներին որոշ չափով հնարավորություն եմ ունեցել հետևել կրթահամալիրի գործունեությունը:

Ինձ դուր եկավ  հատկապես այն որ այս դպրոցը հնարավորություն է տալիս աշակերտներին զարգացնել իրենց հմտությունները իրենց նախնտրած բնագավառներում  ոչ միայն կրթական այլ նաև՝ ուրիշ բնագավառներում՝ երաժշտության, արվեստի, տնտեսագիտության, էկոլիգիայի և այլն:

Ինձ դուր եկավ նաև այն,որ այս դպրոցը միակն է Հայաստանում, որ մեծ ուշադրություն է դարձնում ճամբարների և արշավների վրա:
Այս վերջին ուսումնական տարում  չեմ մասնակցել ճամբարների,արշավների հարգելի պատճառներով:

Այս դպրոցում նաև ձեռք բերեցի լավ ընկերներ,և նրանց հետ կապի մեջ կմնամ:


Friday, January 16, 2015

Ես կարողանում եմ

Հայոց լեզու և Գրականություն

Դասերի ժամանակ սովորել և կրկնել ենք ուղղագրությունը, բառերի մեծատառ գրությունը, անջատ կամ միասին գրությունը և այլն: Սովորել ենք մեր բանաստեղծների ստեղծագործություններ: Կարդացել ենք տարբեր նյութեր և կատարել ենք թեստային առաջադրանքներ Հայոց լեզվի և գրականություն  շտեմարաներից:

http://petrosyan-erik.blogspot.com/p/blog-page_6256.html

Մաթեմատիկայի դասերին պատրաստվել ենք ավարտական քննություններին

http://petrosyan-erik.blogspot.com/2014/11/blog-post.html

Պատմության դասերին կրկնել ենք մեր անցած գիտելիքները և սովորել շատ այլ պատմական իրադարձություններ:

Tuesday, January 13, 2015

Արտաշեսյաններ,տերմիններ և թեստեր


Արտաշեսյաններ, թագավորական հարստություն Հայաստանում մ.թ.ա. 189–մ.թ.1։ Կոչվում է հիմնադրի՝ Արտաշես Ա–ի անունով։
Թագավորները՝
Արտաշես Ա Բարեպաշտ (մ.թ.ա մոտ 230 – մ.թ.ա. մոտ 160)
Արտավազդ Ա (մ.թ.ա. մոտ 160-115)
Տիրան Ա, (մոտ մ.թ.ա. 123 – մ.թ.ա. 96)
Տիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ` մ.թ.ա. 95 -մ.թ.ա. 55)

Արտաշես Ա Բարեպաշտ (մ.թ.ա մոտ 230 – մ.թ.ա. մոտ 160), Հայոց թագավոր մ.թ.ա. 189–ից։ Զարեհի որդին, Երվանդունի տոհմից։ Արտաշես Ա սելևկյան բանակում նախապես եղել է բարձրաստիճան զինվորական։
Հռոմից Անտիոքոս III–ի կրած պարտությունից հետո, Արտաշես Ա անկախ է հռչակել Հայաստանը և հիմնել նոր արքայատոհմ, որը պատմագրության մեջ հիմնադիր անունով կոչվում է Արտաշեսյան։ Արտաշես Ա–ի թագավորությունը սկզբում սահմանափակված է եղել Մեծ Հայքի կենտրոնական մարզերով։ Կարճ ժամանակաշրջանում նա վերամիավորել է Երվանդունիների պետությունից մ.թ.ա. IIIդ. վերջին կամ մ.թ.ա. IIդ. սկզբին անջատված ծայրագավառները, ստեղծել միաձուլ պետություն, որի հզորությունն ու կենսունակությունը խարսխված է եղել միասնական էթնիկական հիմքի վրա։Նա կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները։ Արտաշես Ա մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։ Խրախուսել է քաղաքաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը։ Նրա ժամանակ կառուցվել է Արտաշատ մայրաքաղաքը։ Վախճանվել է ծեր հասակում։ Գահը ժառանգել է ավագ որդին՝ Արտավազդ Ա։


Արտավազդ Ա (մ.թ.ա. մոտ 160-115)։ Հաջորդել է հորը՝Արտաշես Ա–ին։ Արտավազդի գահակալման տարիների և գործունեության մասին տեղեկությունները կցկտուր են։

Տիրան Ա, (մոտ մ.թ.ա. 123 – մ.թ.ա. 96)։ Արտաշես Ա–ի որդին։ Հաջորդել է ավագ եղբորը՝ Արտավազդ Ա–ին։ Մովսես Խորենացին նրան հիշատակում է Տիգրան անունով։ Տիրան Ա–ի գործունեության վերաբերյալ տեղեկությունները սակավ են ու կցկտուր։ Հայտնի է, որ Արտաշես Ա–ի օրոք վարել է Հայաստանի արևմտյան զորավարությունը։ Արտավազդ Ա–ի հետ դավով սպանել է կրտսեր եղբորը՝ քրմապետ Մաժանին։ Ըստ ավանդության, Տիրան Ա մահացել է ճանապարհորդության ժամանակ։ Նրան հաջորդել է Տիգրան Մեծը:

Տիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ` մ.թ.ա. 95 -մ.թ.ա. 55), Մեծ Հայքի արքա մ.թ.ա. 95-ից մինչև մահը, Ասորիքի և Փյունիկիայի արքա (մ.թ.ա. 83 – մ.թ.ա. 69), մ.թ.ա. 85-ից կրել է արքայից արքա տիտղոսը։ Հանդիսացել է Արտաշեսյան հարստության հզորագույն ներկայացուցիչը, հաջորդել է հորը՝ Տիգրան Ա-ին։

Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին: Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները: Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում:Դառնալով հայոց արքա քառասունհինգ տարեկան հասակում՝ Տիգրանն անմիջապես ձեռնամուխ է լինում հայկական պետության և բանակի ամրապնդմանը: 94 թ. նա գրավում և Մեծ Հայքին է միացնում Ծոփքի թագավորությունը՝ զրկելով գահից Արտանեսին Զարեհի սերնդից : Դրանով իսկ Տիգրան Մեծն ավարտեց հայկական հողերի մեծագույն մասի միավորման պրոցեսը, որը սկսել էր նրա պապ Արտաշեսը: Սակայն նրա թագավորության սահմաններից դուրս է մնում Փոքր Հայքը, որը մասն էր կազմում դաշնակից Պոնտոսի թագավորության:

Պատմական տերմիններ
Թագավոր - միապետի հայկական տիտղոսներից մեկը, որ հաճախ ասոցացվում է «կայսր» տիտղոսի հետ։
Գունդստաբլ - զորքերի գլխավոր հրամանատար (սպարապետ) Կիլիկյան Հայաստանում և Արևմտյան Եվրոպայում
Հայդուկ - առավելապես Բալկաններում և նախկին Օսմանյան Կայսրության այլ տարածքներում պարտիզանական պայքար մղող ազատամարտիկների տարածված անվանում։ Հայդուկների խմբի ղեկավարը կոչվում է հայդուկապետ։
 Ֆիդայի (թարգ.՝ «զոհաբերող» կամ «փրկիչ») պատմության տարբեր ժամանակաշրջաններում Արևմտյան Ասիայի մի շարք հեղափոխական ռազմական կուսակցությունների, ազգային ազատագրական շարժումների, ահաբեկչական և այլ կազմակերպությունների մասնակիցների վերաբերյալ օգտագործվող հասկացողություն։
 Հազարապետություն- արքունական գործակալություն Արշակունյաց Հայաստանում, որը զբաղվում էր հարկերի հավաքագրմամբ, արքունական եկամուտների և ծախսերի կառավարմամբ։ Հազարապետի պաշտոնը ժառանգական էր:
Կապիտալիզմ- տնտեսական համակարգ, որում արտադրության միջոցները պատկանում են մասնավոր սեփականատերերին:
Բացարձակ միապետություն- կառավարման համակարգի պարագայում իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար, ժողովուրդն այստեղ իշխանության ձևավորման գործընթացում էական ազդեցություն չի ունենում։ Բացարձակ միապետական կառավարման համակարգերում իշխանությունն ամբողջովին կենտրոնացած է միապետների ձեռքին, որը իրականացնում է ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր գործառույթներ։

Պատմության թեստեր

Նշված գրքերից որն է եղել առաջին տպագիր աշխատությունը:
Ա)Ուրբաթագիրք
Բ)Նոր տետրակ

Գ)Տաղարան
Դ)Պարզատումար

Նշվածներից որն է եղել առաջին պարբերական թերթը:
Ա)Գիտական շարժում
Բ)Ազատության ավետաբեր
Գ)Մշակ
Դ)Ազդարար

Երբ է կնքվել Գյուլիստանի պայմանագիրը և ում միջև:
Ա)1813, հոկտեմբերի 12, Ռուսաստանի և Թուրքիայի միջև:
Բ)1812, մայիսի 16, Ռուսաստանի և Թուրքիայի միջև:
Գ)1813, հոկտեմբերի 12, Ռուսաստանի և Պարսկաստանի միջև:

Դ)1828, փետրվարի 10, Ռուսաստանի և Պարսկաստանի միջև:

Երբ է տեղի ունեցել Հալիձորի ճակատամարտը:
Ա) 1735
Բ)1727
Գ)1812
Դ)1729

Երբ են հայերը ընդունել քրիստոնեությունը
Ա)302
Բ)405
Գ)451
Դ)301

Հայաստանի մայրաքաղաքները դասավորել իրենց հռչակման հաջորդականությամբ
1.Անի
2.Վաղարշապատ
3.Տիգրանակերտ
4.Արտաշատ
5.Կարս
6.Դվին
Ա)1,2,3,4,5,6
Բ)2,3,6,5,1,4
Գ)4.3.2.6.5.1

Դ)4,5,6,3,1,2

Երբ է տեղի ունեցել Էջմիածնի ժողովը
Ա) 1677
Բ) 1799
Գ) 1699
Դ) 1777

Երբ է տեղի ունեցել Անգեղակոթի ժողովը
Ա) 1677
Բ) 1799
Գ) 1699
Դ) 1777

Տարեթվերը դասավորել ըստ հերթականության
1. Անգեղակոթի ժողով
2. Էջմիածնի ժողով
3.Հալիձորի ճակատամարտ
4.Ավարայրի ճակատամարտ
Ա)4,2,1,3
Բ) 4,3,2,1
Գ) 3,2,1,4
Դ) 4,2,3,1

Արքաների անունները դասավորել ըստ նրանց գահակալման հաջորդականության. 
1) Տիգրան 
2)Հեթում 
3) Սանատրուկ 
4) Աշոտ Բ 
Ա)4,3,1,2 
Բ) 4,1,3,2 
Գ) 2,3,4,1 
Դ)3,1,4,2 

Sunday, November 16, 2014

Մաթեմաթիկա

                                                   Շտեմարան 1 Գլուխ 1 Բաժին 1
Առաջադրանք 10

1.       Գտնել 48-ի պազմապատիկներից ամենափոքր եռանիշ թիվը
               96 եռանիշ չէ      100 չի բաժանվում      144:48=3     192:48=4
                                      1)96    2)100    3)144    4)192

2.       Գտնել 72-ի պարզ բաժանարարների քանակը
                           72-ի պարզ բաժանարարներն են՝ 2 և 3
                                       1)1    2)2    3)3    4)4

        3. 60-ը 48-ից քանի տոկոսով է մեծ
                 (60-48):48 * 100% = 12:48*100% = 0.25*100%=25%
                                1)20    2)25    3)10    4)30

        4. 60-ը 48-ից քանի տոկոսով է փոքր
                       (60-48):60 * 100% = 12:60 * 100% = 0.2 * 100% = 20%

Շտեմարան 1 Գլուխ 1 Բաժին 2

Առաջադրանք 26.3

Sin30 + cos 60 = 1:2 + 1:2 = 0.5 + 0.5 = 1

Առաջադրանք 18.3

Log1:9 27 = Log(-3)2 33 = 3Log(-3)2 3 = (3:2)Log-3 3 = 1.5 * (-1) = -1.5



Tuesday, May 27, 2014

The Most Interesting Place In The World (Eiffel Tower)


The Eiffel Tower  is an iron lattice tower located on the Champ de Mars in Paris. It was named after the engineer Gustave Eiffel, whose company designed and built the tower. Erected in 1889 as the entrance arch to the 1889 World's Fair, it was initially criticised by some of France's leading artists and intellectuals for its design, but has become both a global cultural icon of France and one of the most recognizable structures in the world. The tower is the tallest structure in Paris and the most-visited paid monument in the world; 6.98 million people ascended it in 2011. The tower received its 250 millionth visitor in 2010
The tower is 324 metres (1,063 ft) tall, about the same height as an 81-storey building. During its construction, the Eiffel Tower surpassed the Washington Monument to assume the title of the tallest man-made structure in the world, a title it held for 41 years, until the Chrysler Building in New York City was built in 1930. Because of the addition of the antenna atop the Eiffel Tower in 1957, it is now taller than the Chrysler Building by 5.2 metres (17 ft). Not including broadcast antennae, it is the second-tallest structure in France, after the Millau Viaduct.
The tower has three levels for visitors, with restaurants on the first and second. The third level observatory's upper platform is 276 m (906 ft) above the ground, the highest accessible to the public in the European Union. Tickets can be purchased to ascend by stairs or lift (elevator) to the first and second levels. The climb from ground level to the first level is over 300 steps, as is the walk from the first to the second level. Although there are stairs to the third and highest level, these are usually closed to the public and it is generally only accessible by lift.

Sunday, April 20, 2014

Ecotour 2014


Երևանի բնապահպանական խնդիրներն ու լուծումը Երեւանի բնապահպանական խնդիրների մասին բազմիցս է խոսվել (կանաչ տարածքների նահանջ, մթնոլորտային աղտոտվածություն, տրանսպորտային արտանետումներ, կեղտաջրեր, շրջակա միջավայրի պահպանություն եւ այլն), բայց նախկինում երբևէ բնապահպանության նախարարությունը եւ քաղաքապետարանը այդ խնդիրների լուծման վերաբերյալ համատեղ մշակված ծրագրային քայլեր չեն ձեռնարկել։ Սակայն իմանալով հարցի լրջությունը և սպասվող վնասները, միասին, վերջերս ծրագիր կազմեցին: Ծրագրով նախատեսվում է 24 միջոցառում՝ կապված քաղաքի ռեսուրսների պահպանման, կանաչ գոտիների վերականգնման, թափոնների կառավարման եւ այլ խնդիրների հետ։ Ծրագիրն համատեղ կազմեցին Երեանի քաղաքապետը, բնապահպանության նախարարը:                                                                                    

Երեւանի բնապահպանական կարեւոր հիմնահարցերից մեկն էլ օրեցօր  ավելացող տրանսպորտային արտանետումներն են, որոնք նվազեցնելու ծրագիր է առաջարկում
բնապահպանության նախարարությունը։ 
Հետաքրքիր է, ինչպե՞ս, ի՞նչ կոնկրետ միջոցառումներ
 են ձեռնարկվելու այդ ուղղությամբ։ Ըստ Այվազյանի, նախարարությունն արդեն իսկ 2002թ. արգելել է կապար պարունակող բենզինի ներկրումը Հայաստան, 2005թ. արգելվելու է առանց չեզոքացուցիչների ավտոմեքենաների մուտքը հանրապետություն։ Արտանետումների դեմ պայքարի մեկ այլ եղանակ է ընտրել Երեւանի քաղաքապետարանը՝ այն ընդգրկելով նոր գլխավոր հատակագծի մեջ։ Բանն այն է, որ այսօր Երեւանում յուրաքանչյուր շնչին ընկնող կանաչ տարածքների մակերեսը 2020թ. դառնալու է 20-23 քմ։ Բնապահպանական հիմնահարցերի լուծման այլ տարբերակ է Երեւանի քաղաքամերձ տարածքներում անտառային գոտիների ստեղծումը, մանավանդ Երեւանը ընդամենը 2% անտառապատված տարածք է համարվում։ Նկատենք, որ Հայաստանի անտառապատվածությունը հասնում է մինչեւ 17 տոկոսի։ Քաղաքի բնապահպանական առաջնահերթություններից մեկն էլ առնչվում է Երեւանյան լճին, ուր տարիներ շարունակ կուտակված տիղմի մաքրման հարցը օրախնդիր է։ Ըստ Երեւանի քաղաքապետի. «Այսօր Երեւանյան լճում տիղմի քանակը 1 մլն տոննայից ավելի է։

 Նախատեսում ենք մոտակա երեք տարիների ընթացքում մաքրման աշխատանքներ կատարել։ Քանի որ լճի հարևանությամբ կառուցվում է ԱՄՆ նոր դեսպանատունը, մենք բանակցում ենք, որ նա ևս մասնակից լինի Երեւանյան լճի մաքրմանը»։ Նրա հավաստմամբ, նոր տեխնոլոգիաներով հիմնական մաքրում իրականացնելուց հետո այդ աշխատանքները պետք է կատարվեն մշտապես։ Բացի այդ, Երեւանի քաղաքապետարանի համար լուրջ խնդիրներ են նաեւ Հրազդանի կիրճը եւ Գետառը։ «Այս տարի շուրջ 700 հազար դոլարին համարժեք դրամ է նախատեսված Հրազդանի կիրճում համապատասխան աշխատանքներ կատարելու համար, իսկ Ջրմուղ-կոյուղի երկրորդ վարկի միջոցների հաշվին նախատեսվում է վերակառուցել Աերացիայի մաքրման կայանը։ Հրազդանի կիրճի կոյուղին վերականգնելուց, նոր կոյուղագիծ կառուցելուց, ի վերջո, Երեւանի կոյուղագծերի վերանորոգումից հետո մի շարք կարեւոր խնդիրներ կլուծվեն»: Իհարկե կառավարության միջամտությունը թերևս ամենակարևոր նախադրյալն է մաքուր պահելու համար Երևանը, սակայն պետք է նաև մեր բոլորիս ջանքերը նվազագույնի հասնլու համար Երևանի աղտոտումը: Երևանը հանդիսանալով Հայաստանի սիրտը պետք է իհարկե մաքուր լինի և կոկիկ, բայց ցավոք սրտի հենց Հայաստանի սիրտն է ամենաաղտոտվաճը և դրա համար էլ մենք ընտրեցինք «Երևանի խնդիրներն ու լուծումը» ուսումնական թեման:

Monday, March 3, 2014

Հովհաննես Թումանյան


Հովհաննես Թադևոսի Թումանյան (Փետրվար 19, 1869, Դսեղ - Մարտ 23, 1923, Մոսկվա), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ[1]։
Համարվում է ամենայն հայոց բանաստեղծ[2]։
Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով, երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա։[2] Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում, Թումանյանը երիտասարդ տարիքում տեղափոխվեց Թիֆլիս, որը ողջ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին Ռուսական կայսրությունում հայ մշակութային կյանքի կենտրոնն էր։[3] Շուտով նա հայտնի դարձավ հայկական հասարակության լայն շրջանակներին շնորհիվ իր պարզ, բայց բառացիկ պոետիկ ստեղծագործությունների միջոցով։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր։ Եվս երկու՝ Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները հիմնված են Թումանյանի ստեղծագործությունների վրա։


                                                          Քառյակներ

Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին:

Կյանքս արի հրապարակ, ոտքի կոխան ամենքի.
Խափան, խոպան ու անպըտուղ, անցավ առանց արդյունքի։
Ի՜նչքան ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսնավ էս հողին…
Ի՜նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին…

Աշնան ամպին ու զամպին,
Մոլոր նըստած իր ճըմբին,
Լոռու հանդում մի արտուտ
Նայում է միշտ իմ ճամփին։

Հէ՜յ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ, միտքդ երկար, կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկսում է ամեն օր։

Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ ելավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ։



                                                 ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում։

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում։

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում։

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։


                            Թմկաբերդի առումը


ՆԱԽԵՐԳԱՆՔ

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.

Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։

Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։
I

Նադիր Շահը զորք հավաքեց,
Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար։

— Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՛կ, բերել եմ ես քու մահը,
Ի՜նչ ես թառել ամրոցում։

— Մի՛ պարծենա, գոռոզ Նադիր,
Պատասխանեց էն հըսկան.
Գըլխովը շա՜տ ամպեր կանցնեն,
Սարը միշտ կա անսասան։

Ասավ, կանչեց իր քաջերին,
Թուրը կապեց հավլունի,
Թըռավ, հեծավ նըժույգ իր ձին,
Դաշտը իջավ արյունի։

Ու քառսուն օր, քառսուն գիշեր,
Կըռիվ տըվին անդադար,
Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
Բերդի գըլխին հավասար։

Իրան, Թուրան ողջ եկել են,
Թաթուլն անհաղթ, աննըկուն,

Զորք ու բաբան խորտակվել են,
Նըրա բերդը միշտ կանգուն։

Ու միշտ ուրախ, հաղթանակով
Իր ամրոցն է դառնում նա.
Սպասում է էնտեղ կինը,
Ջահել կինը սևաչյա։
II

Էն տեսակ կին,
Ես իմ հոգին,
Թե աշուղն էլ ունենար,
Առանց զենքի,
Առանց զորքի
Շահերի դեմ կըգնար։

Սիրո հընոց,
Կրակ ու բոց՝
Էնպես աչքեր թե ժըպտան,
Մարդու համար
Օրվա պես վառ
Գիշերները լույս կըտան։

Վարդի թերթեր՝
Էնպես շուրթեր
Թե հաղթություն քեզ մաղթեն,
Էլ քեզ ո՛չ Շահ,
Ո՛չ ահ ու մահ,
Ո՛չ զենք ու զորք կըհաղթեն։
III

Ու կըռվի դաշտում Շահի առաջին
Արին մի անգամ գովքը սիրունի,
Նըրան՝ իր տեսքով, հասակով, ասին,

Չի հասնի չըքնաղ հուրին Իրանի։
Ծով են աչքերը Ջավախքի դըստեր,
Ու կորչում է մարդ նըրա հայացքում,
Ճակատը ճերմակ էն ձյունից էլ դեռ,
Որ բարձր Աբուլի գագաթն է ծածկում։
Նա է շունչ, հոգին իշխան Թաթուլի,
Նըրա սիրովն է հարբած էն հըսկան,
Նըրա ժպիտն է քաջին ուժ տալի,
Որ դաշտն է իջնում առյուծի նըման։
Թե տիրես, մեծ Շահ, դու նըրա սըրտին,
Թաթուլն էլ անզոր կընկնի ոտիդ տակ,
Հանգիստ կըտիրես և Թըմուկ բերդին,
Որ չես կարենում էսքան ժամանակ։
IV

Էսպես է ասել հընուց էդ մասին
Ֆարսի բյուլբյուլը, անմահ Ֆիրդուսին․
Ի՜նչը կըհաղթի կյանքում հերոսին,
    Թե չըլինին
    Կինն ու գինին։

Արևի նման ճակատը պայծառ,
Նայում է խըրոխտ, կանգնած ինչպես սար․
Ո՜վ կանի նըրան գետնին հավասար,
    Թե չըլինին
    Կինն ու գինին։

Պարում է ասես կըռիվ գընալիս,
Գետընքից վերև թըռչում ման գալիս,
Ո՜վ ցած կըբերի նըրան թըռչելիս,
    Թե չըլինին
    Կինն ու գինին։

Թեկուզ և արար աշխարհ գա վըրան,
Կերթա դեմ ու դեմ, տուր չի տալ իրան,

Ռուստեմ Զալն էլ չի հաղթիլ նըրան,
    Թե չըլինին
    Կինն ու գինին։
V

Ու ղըրկեց Շահը իր թովիչ երգչին,
Գընա տե՛ս, ասավ, Թըմկա տիրուհուն,
Երգի՛ իմ սերը նըրա առաջին,
Պատմի՛ իմ փառքը ու գանձը անհուն։
Խոստացի նըրան իմ ոսկի գահը,
Խոստացի նըրան ամե՜ն, ամեն բան,
Ինչ կարող է խոստանալ Շահը,
Երկրակալ Շահը իր սիրած կընկան։
―――――――――――

Ուր ահեղ կըռվով չի մտնիլ արքան,
Ղոնաղ է աշուղն իրեն սազի հետ.
Եվ ահա մի օր ծեր, թափառական
Մի աղքատ աշուղ մըտավ Թըմկաբերդ։
VI

Գոռում են, դողում Թըմկա ձորերը,
Կանգնած է Թաթուլ Շահի հանդիման.
Զարկում են, զարկվում դուշման զորքերը,
Արյունը հոսում էն Քըռի նըման։

Զարկում են, զարկվում դուշման զորքերը,
Արյունը հոսում էն Քըռի նըման.
Երգում է աշուղն իր Շահի սերը,
Անհուն գանձերը ու փառքն անսահման...

Լըսում է մատաղ Թըմկա տիրուհին․
Եվ վըրդովում են իր միտքը թաքուն
Դավաճան գործի ամոթը խորին
Եվ արքայական փառքն ու մեծություն...

    Լըսո՞ւմ ես դու, սիրուն տիկին,
    Ա՛յ նազանի աննըման.
    Նայի Շահի՜ն, իրեն զորքի՜ն,
    Աշխարհքի տերն անսահման...

    Մեզ պես տըկար մարդ է նա էլ՝
    Սիրուններին միշտ գերի.
    Քու ճակատին թագ է վայել․
    Լինիս շքե՜ղ թագուհի...

Լըսում է չքնաղ Թըմկա տիրուհին
Գիշեր ու ցերեկ, նորից ու նորից...
Ու դարձավ նա լո՜ւռ, դալո՜ւկ, մըտախո՜հ,
Ու քունը փախավ սիրուն աչքերից...
VII

Դարձավ իր կըռվից իշխան Թաթուլը,
Դարձավ հաղթական իրեն զորքի հետ,
Սըրբեց, պատյանը դըրավ կեռ թուրը,
Ցնծության ձայնից դողաց Թըմկաբերդ։

Խընջույք է սարքել Թըմկա տիրուհին,
Ցերեկ է արել խավար գիշերը.
Հեղեղի նըման հոսում է գինին,
Ու քեֆ է անում Ջավախքի տերը։

Պըտույտ է գալի չըքնաղ տիրուհին,
Անցնում է, հըսկում սեղաններն ամեն,
Հորդորում, խընդրում, որ ուրախ լինին,
Որ լիքն ու առատ բաժակներ քամեն։

— Հապա լըցրե՜ք, իմ քաջ հյուրեր,
Բաժակներըդ լիուլի,
Խըմենք— Աստված կըտրուկ անի
Թուրը իմ քաջ Թաթուլի։

— Է՜յ, տեր աստված կըտրուկ անի
Թուրը մեր քաջ իշխանի,
Նըրա շուքը միշտ հանապազ
Մեր գըլխիցը անպակաս։

Ու թընդում է Թըմուկ բերդը
Էն աղմուկից խընդության,
Որոտում են տաղն ու երգը
Գոռ ձայներով հաղթական։

— Էն մըթին ամպից արծի՞վն է իջնում,
Սարի արծիվը շեշտակի թափով։
— Էն Թըմկա բերդից Թաթուլն է իջնում,
Թըշնամու հոգին լըցնում սարսափով։

— Էն Թըմկա ձորում սև ա՞մպն է գոռում,
Էն շա՞նթն է ճայթում էնպես ահարկու։
— Էն Թըմկա ձորում Թաթուլն է կըռվում,
Էն թուրն է շաչում էնպես ահարկու։

Ի՜նչ սարի արծիվ կըհասնի քաջին,
Ի՜նչ Շահ կըկանգնի նըրա առաջին։

Ու չի դադարում երգի հետ վարար
Կախեթի գինին խելագար հոսել․
Խըմում են տիկնոջ թանկ կյանքի համար,
Որ էն ժայռերին ծաղիկ է բուսել։

Խըմում են կըռվող քաջերի փառքին,
Որ կըռվի դաշտում կյանք չեն խընայում,
Եվ ընկածների սուրբ հիշատակին,
Որ երկընքից են այժմ իրենց նայում...

Պըտույտ է գալի ծաղիկ տիրուհին,
Անցնում է, հըսկում սեղաններն ամեն,
Հորդորում, խընդրում, որ ուրախ լինին,
Որ լիքն ու առատ բաժակներ քամեն։

— Օ՜ֆ, տիրուհի, աստված վկա,
Էլ չենք կարող մենք խըմել.
Էլ ուժ չըկա, էլ տեղ չըկա,
Շատ ենք խըմել ու հոգնել...

Ու հանգչում է Թըմուկ բերդը
Պապանձվում է ու մարում,
Հարբած, հոգնած տերն ու զորքը
Մըրափում են խավարում։
VIII

Լուռ ու խավարչտին կամարների տակ,
Հոգնած ու քընած բազմության վըրով
Թըռչում են, թըռչո՜ւմ, սև, չարագուշակ
Երազներն ահեղ, անվերջ խըմբերով։

Երազ է տեսնում Թաթուլ իշխանը,
Որ վիշապ օձը եկել է ահա,
Եկել, փաթաթվել, իր բերդը պատել,
Գըլուխը դըրել ետ պոչի վրա։

Ու բարձրացնում է հըրեշն ահռելի,
Իրեն գըլուխը բարձրացնում է վեր,
Բարձրացնում մինչև բարձունքը բերդի,
Մինչև Թաթուլի պալատն ու տըներ։

Պառկած է իբրև Թաթուլ իշխանը
Նազելի կընոջ գըլուխն իր կըրծքին,
Ու իբր ասում է՝ վե՛ր կաց, իմ հրեշտակ,
Թո՛ղ, որ սպանեմ ես էդ հըրեշին։

Էսպես է ասում Թաթուլ իշխանը,
Ու զարհուրանքով տեսնում է հանկարծ,
Իրեն սիրելի կընոջ գըլխի տեղ
Օձի գըլուխն է կըրծքին ծանրացած...

IX

Է՜յ, հըսկեցե՛ք, ի՞նչ եք քընում,
Քաջ զինվորներ Թաթուլի.
Ո՞վ է, տեսեք, տանջվում մըթնում,
Քուն չի աչքին մոտ գալի։

Չըլինի՞ թե հաղթահարված,
Ճարը հատած թըշնամին
Դավ է դընում մութն ու մեռած
Կես գիշերվա էս ժամին։

Վե՜ր կացեք, վե՜ր, ամբողջ գիշեր
Մարդ է գընում ու գալի.
Հե՜յ, զարթնեցե՜ք, առյուծ քաջեր,
Պահապաններ Թաթուլի։

Վե՜ր կացեք, վե՜ր, հարբեցրել է
Իր հաղթական հյուրերին,
Բաց է անում դուռն ու դարպաս
Ձեր դավաճան տիրուհին։

Դա՜վ... դա՜վ... ելե՜ք... կոչնա՜կ... պահնա՜կ...
Զենք առեք շո՜ւտ... ձի հեծե՜ք, ձի՜...
Ճըռընչում են, դըղըրդում են
Դարպասները երկաթի...
X

Բաց արավ ցերեկն իր աչքը պայծառ
Աշխարհքի վըրա, Ջավախքի վըրա,
Ավերակ բերդին, սև ամպի նըման,
Ծուխն ու թըշնամին չոքել են ահա։

Հաղթության փառքով ու գինով հարբած
Քընած են բերդի և՛ զորքերն, և՛ տեր,
Ու հավիտյան էլ մընացին քնած,
Դավին անտեղյակ, ցավին անտարբեր։

Նըստած է Շահը․ նըրա առաջին
Ահա իրիկվան քեֆի սեղանը.
Նայում է Շահը անտեր գահույքին,
Մտքովն անցնում է աշխարհքի բանը։

Աշխարհում հաստատ չըկա ոչ մի բան,
Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին,
Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթության,
Ոչ սիրած կնկա տըված բաժակին...

Ու լի դառնությամբ հարցընում է նա
Դալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.
— Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սևաչյա,
Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն...

— Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.
Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
Չէր եղել կյանքում երբեք խաբեբա…

Էսպես տիկինը տըվավ պատասխան.
Անհուն ցասումից մըռընչաց Շահը.
— Հե՜յ, դահի՜ճ, գոռաց գազանի նըման.
Դահիճը իսկույն մտավ սրահը։
XI

Դահիճն եկավ ոտից գըլուխ
Կարմիր հագած ու արյուն,
Ու դուրս տարան իր պալատից
Թըմկա չըքնաղ տիրուհուն։

Տարան անտակ էն ժեռ քարից,
Որ կանգնած է մինչ էսօր,
Էն ահավոր քարի ծերից
Գըլորեցին դեպի ձոր։

Գել ու աղվես եկան հանդից
Ագահ սիրտը լափեցին,
Ցին ու ագռավ իջան ամպից,
Սև աչքերը հանեցին։

Անցավ անտես ու աննըման
Էն սիրունը աշխարհից,
Ինչպես ծաղիկն անցած գարնան,
Որ չի ծաղկիլ էլ նորից։

Անցավ զալում էն մեծ արքան
Իրեն փառքով ու զորքով,
Անցավ Թաթուլն էն հաղթական
Ու իր քաջերն էն կարգով։

Ու նըրանից մենակ անմեռ
Էս զրույցը հասավ մեզ,
Որ մեզանից հետո էլ դեռ
Պետք է խոսվի միշտ էսպես։
XII

Հե՜յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Ամենքս էսպես հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց ենք կենում... միայն անմահ
Գործն է խոսվում լավ ու վատ.
Ա՜խ, երանի՝ ո՛վ մարդ կըգա
Ու մարդ կերթա անարատ։