Sunday, April 20, 2014

Ecotour 2014


Երևանի բնապահպանական խնդիրներն ու լուծումը Երեւանի բնապահպանական խնդիրների մասին բազմիցս է խոսվել (կանաչ տարածքների նահանջ, մթնոլորտային աղտոտվածություն, տրանսպորտային արտանետումներ, կեղտաջրեր, շրջակա միջավայրի պահպանություն եւ այլն), բայց նախկինում երբևէ բնապահպանության նախարարությունը եւ քաղաքապետարանը այդ խնդիրների լուծման վերաբերյալ համատեղ մշակված ծրագրային քայլեր չեն ձեռնարկել։ Սակայն իմանալով հարցի լրջությունը և սպասվող վնասները, միասին, վերջերս ծրագիր կազմեցին: Ծրագրով նախատեսվում է 24 միջոցառում՝ կապված քաղաքի ռեսուրսների պահպանման, կանաչ գոտիների վերականգնման, թափոնների կառավարման եւ այլ խնդիրների հետ։ Ծրագիրն համատեղ կազմեցին Երեանի քաղաքապետը, բնապահպանության նախարարը:                                                                                    

Երեւանի բնապահպանական կարեւոր հիմնահարցերից մեկն էլ օրեցօր  ավելացող տրանսպորտային արտանետումներն են, որոնք նվազեցնելու ծրագիր է առաջարկում
բնապահպանության նախարարությունը։ 
Հետաքրքիր է, ինչպե՞ս, ի՞նչ կոնկրետ միջոցառումներ
 են ձեռնարկվելու այդ ուղղությամբ։ Ըստ Այվազյանի, նախարարությունն արդեն իսկ 2002թ. արգելել է կապար պարունակող բենզինի ներկրումը Հայաստան, 2005թ. արգելվելու է առանց չեզոքացուցիչների ավտոմեքենաների մուտքը հանրապետություն։ Արտանետումների դեմ պայքարի մեկ այլ եղանակ է ընտրել Երեւանի քաղաքապետարանը՝ այն ընդգրկելով նոր գլխավոր հատակագծի մեջ։ Բանն այն է, որ այսօր Երեւանում յուրաքանչյուր շնչին ընկնող կանաչ տարածքների մակերեսը 2020թ. դառնալու է 20-23 քմ։ Բնապահպանական հիմնահարցերի լուծման այլ տարբերակ է Երեւանի քաղաքամերձ տարածքներում անտառային գոտիների ստեղծումը, մանավանդ Երեւանը ընդամենը 2% անտառապատված տարածք է համարվում։ Նկատենք, որ Հայաստանի անտառապատվածությունը հասնում է մինչեւ 17 տոկոսի։ Քաղաքի բնապահպանական առաջնահերթություններից մեկն էլ առնչվում է Երեւանյան լճին, ուր տարիներ շարունակ կուտակված տիղմի մաքրման հարցը օրախնդիր է։ Ըստ Երեւանի քաղաքապետի. «Այսօր Երեւանյան լճում տիղմի քանակը 1 մլն տոննայից ավելի է։

 Նախատեսում ենք մոտակա երեք տարիների ընթացքում մաքրման աշխատանքներ կատարել։ Քանի որ լճի հարևանությամբ կառուցվում է ԱՄՆ նոր դեսպանատունը, մենք բանակցում ենք, որ նա ևս մասնակից լինի Երեւանյան լճի մաքրմանը»։ Նրա հավաստմամբ, նոր տեխնոլոգիաներով հիմնական մաքրում իրականացնելուց հետո այդ աշխատանքները պետք է կատարվեն մշտապես։ Բացի այդ, Երեւանի քաղաքապետարանի համար լուրջ խնդիրներ են նաեւ Հրազդանի կիրճը եւ Գետառը։ «Այս տարի շուրջ 700 հազար դոլարին համարժեք դրամ է նախատեսված Հրազդանի կիրճում համապատասխան աշխատանքներ կատարելու համար, իսկ Ջրմուղ-կոյուղի երկրորդ վարկի միջոցների հաշվին նախատեսվում է վերակառուցել Աերացիայի մաքրման կայանը։ Հրազդանի կիրճի կոյուղին վերականգնելուց, նոր կոյուղագիծ կառուցելուց, ի վերջո, Երեւանի կոյուղագծերի վերանորոգումից հետո մի շարք կարեւոր խնդիրներ կլուծվեն»: Իհարկե կառավարության միջամտությունը թերևս ամենակարևոր նախադրյալն է մաքուր պահելու համար Երևանը, սակայն պետք է նաև մեր բոլորիս ջանքերը նվազագույնի հասնլու համար Երևանի աղտոտումը: Երևանը հանդիսանալով Հայաստանի սիրտը պետք է իհարկե մաքուր լինի և կոկիկ, բայց ցավոք սրտի հենց Հայաստանի սիրտն է ամենաաղտոտվաճը և դրա համար էլ մենք ընտրեցինք «Երևանի խնդիրներն ու լուծումը» ուսումնական թեման:

No comments:

Post a Comment