Tuesday, January 13, 2015

Արտաշեսյաններ,տերմիններ և թեստեր


Արտաշեսյաններ, թագավորական հարստություն Հայաստանում մ.թ.ա. 189–մ.թ.1։ Կոչվում է հիմնադրի՝ Արտաշես Ա–ի անունով։
Թագավորները՝
Արտաշես Ա Բարեպաշտ (մ.թ.ա մոտ 230 – մ.թ.ա. մոտ 160)
Արտավազդ Ա (մ.թ.ա. մոտ 160-115)
Տիրան Ա, (մոտ մ.թ.ա. 123 – մ.թ.ա. 96)
Տիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ` մ.թ.ա. 95 -մ.թ.ա. 55)

Արտաշես Ա Բարեպաշտ (մ.թ.ա մոտ 230 – մ.թ.ա. մոտ 160), Հայոց թագավոր մ.թ.ա. 189–ից։ Զարեհի որդին, Երվանդունի տոհմից։ Արտաշես Ա սելևկյան բանակում նախապես եղել է բարձրաստիճան զինվորական։
Հռոմից Անտիոքոս III–ի կրած պարտությունից հետո, Արտաշես Ա անկախ է հռչակել Հայաստանը և հիմնել նոր արքայատոհմ, որը պատմագրության մեջ հիմնադիր անունով կոչվում է Արտաշեսյան։ Արտաշես Ա–ի թագավորությունը սկզբում սահմանափակված է եղել Մեծ Հայքի կենտրոնական մարզերով։ Կարճ ժամանակաշրջանում նա վերամիավորել է Երվանդունիների պետությունից մ.թ.ա. IIIդ. վերջին կամ մ.թ.ա. IIդ. սկզբին անջատված ծայրագավառները, ստեղծել միաձուլ պետություն, որի հզորությունն ու կենսունակությունը խարսխված է եղել միասնական էթնիկական հիմքի վրա։Նա կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները։ Արտաշես Ա մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։ Խրախուսել է քաղաքաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը։ Նրա ժամանակ կառուցվել է Արտաշատ մայրաքաղաքը։ Վախճանվել է ծեր հասակում։ Գահը ժառանգել է ավագ որդին՝ Արտավազդ Ա։


Արտավազդ Ա (մ.թ.ա. մոտ 160-115)։ Հաջորդել է հորը՝Արտաշես Ա–ին։ Արտավազդի գահակալման տարիների և գործունեության մասին տեղեկությունները կցկտուր են։

Տիրան Ա, (մոտ մ.թ.ա. 123 – մ.թ.ա. 96)։ Արտաշես Ա–ի որդին։ Հաջորդել է ավագ եղբորը՝ Արտավազդ Ա–ին։ Մովսես Խորենացին նրան հիշատակում է Տիգրան անունով։ Տիրան Ա–ի գործունեության վերաբերյալ տեղեկությունները սակավ են ու կցկտուր։ Հայտնի է, որ Արտաշես Ա–ի օրոք վարել է Հայաստանի արևմտյան զորավարությունը։ Արտավազդ Ա–ի հետ դավով սպանել է կրտսեր եղբորը՝ քրմապետ Մաժանին։ Ըստ ավանդության, Տիրան Ա մահացել է ճանապարհորդության ժամանակ։ Նրան հաջորդել է Տիգրան Մեծը:

Տիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ` մ.թ.ա. 95 -մ.թ.ա. 55), Մեծ Հայքի արքա մ.թ.ա. 95-ից մինչև մահը, Ասորիքի և Փյունիկիայի արքա (մ.թ.ա. 83 – մ.թ.ա. 69), մ.թ.ա. 85-ից կրել է արքայից արքա տիտղոսը։ Հանդիսացել է Արտաշեսյան հարստության հզորագույն ներկայացուցիչը, հաջորդել է հորը՝ Տիգրան Ա-ին։

Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին: Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները: Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում:Դառնալով հայոց արքա քառասունհինգ տարեկան հասակում՝ Տիգրանն անմիջապես ձեռնամուխ է լինում հայկական պետության և բանակի ամրապնդմանը: 94 թ. նա գրավում և Մեծ Հայքին է միացնում Ծոփքի թագավորությունը՝ զրկելով գահից Արտանեսին Զարեհի սերնդից : Դրանով իսկ Տիգրան Մեծն ավարտեց հայկական հողերի մեծագույն մասի միավորման պրոցեսը, որը սկսել էր նրա պապ Արտաշեսը: Սակայն նրա թագավորության սահմաններից դուրս է մնում Փոքր Հայքը, որը մասն էր կազմում դաշնակից Պոնտոսի թագավորության:

Պատմական տերմիններ
Թագավոր - միապետի հայկական տիտղոսներից մեկը, որ հաճախ ասոցացվում է «կայսր» տիտղոսի հետ։
Գունդստաբլ - զորքերի գլխավոր հրամանատար (սպարապետ) Կիլիկյան Հայաստանում և Արևմտյան Եվրոպայում
Հայդուկ - առավելապես Բալկաններում և նախկին Օսմանյան Կայսրության այլ տարածքներում պարտիզանական պայքար մղող ազատամարտիկների տարածված անվանում։ Հայդուկների խմբի ղեկավարը կոչվում է հայդուկապետ։
 Ֆիդայի (թարգ.՝ «զոհաբերող» կամ «փրկիչ») պատմության տարբեր ժամանակաշրջաններում Արևմտյան Ասիայի մի շարք հեղափոխական ռազմական կուսակցությունների, ազգային ազատագրական շարժումների, ահաբեկչական և այլ կազմակերպությունների մասնակիցների վերաբերյալ օգտագործվող հասկացողություն։
 Հազարապետություն- արքունական գործակալություն Արշակունյաց Հայաստանում, որը զբաղվում էր հարկերի հավաքագրմամբ, արքունական եկամուտների և ծախսերի կառավարմամբ։ Հազարապետի պաշտոնը ժառանգական էր:
Կապիտալիզմ- տնտեսական համակարգ, որում արտադրության միջոցները պատկանում են մասնավոր սեփականատերերին:
Բացարձակ միապետություն- կառավարման համակարգի պարագայում իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար, ժողովուրդն այստեղ իշխանության ձևավորման գործընթացում էական ազդեցություն չի ունենում։ Բացարձակ միապետական կառավարման համակարգերում իշխանությունն ամբողջովին կենտրոնացած է միապետների ձեռքին, որը իրականացնում է ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր գործառույթներ։

Պատմության թեստեր

Նշված գրքերից որն է եղել առաջին տպագիր աշխատությունը:
Ա)Ուրբաթագիրք
Բ)Նոր տետրակ

Գ)Տաղարան
Դ)Պարզատումար

Նշվածներից որն է եղել առաջին պարբերական թերթը:
Ա)Գիտական շարժում
Բ)Ազատության ավետաբեր
Գ)Մշակ
Դ)Ազդարար

Երբ է կնքվել Գյուլիստանի պայմանագիրը և ում միջև:
Ա)1813, հոկտեմբերի 12, Ռուսաստանի և Թուրքիայի միջև:
Բ)1812, մայիսի 16, Ռուսաստանի և Թուրքիայի միջև:
Գ)1813, հոկտեմբերի 12, Ռուսաստանի և Պարսկաստանի միջև:

Դ)1828, փետրվարի 10, Ռուսաստանի և Պարսկաստանի միջև:

Երբ է տեղի ունեցել Հալիձորի ճակատամարտը:
Ա) 1735
Բ)1727
Գ)1812
Դ)1729

Երբ են հայերը ընդունել քրիստոնեությունը
Ա)302
Բ)405
Գ)451
Դ)301

Հայաստանի մայրաքաղաքները դասավորել իրենց հռչակման հաջորդականությամբ
1.Անի
2.Վաղարշապատ
3.Տիգրանակերտ
4.Արտաշատ
5.Կարս
6.Դվին
Ա)1,2,3,4,5,6
Բ)2,3,6,5,1,4
Գ)4.3.2.6.5.1

Դ)4,5,6,3,1,2

Երբ է տեղի ունեցել Էջմիածնի ժողովը
Ա) 1677
Բ) 1799
Գ) 1699
Դ) 1777

Երբ է տեղի ունեցել Անգեղակոթի ժողովը
Ա) 1677
Բ) 1799
Գ) 1699
Դ) 1777

Տարեթվերը դասավորել ըստ հերթականության
1. Անգեղակոթի ժողով
2. Էջմիածնի ժողով
3.Հալիձորի ճակատամարտ
4.Ավարայրի ճակատամարտ
Ա)4,2,1,3
Բ) 4,3,2,1
Գ) 3,2,1,4
Դ) 4,2,3,1

Արքաների անունները դասավորել ըստ նրանց գահակալման հաջորդականության. 
1) Տիգրան 
2)Հեթում 
3) Սանատրուկ 
4) Աշոտ Բ 
Ա)4,3,1,2 
Բ) 4,1,3,2 
Գ) 2,3,4,1 
Դ)3,1,4,2 

No comments:

Post a Comment