Wednesday, November 6, 2013

Գուրգեն Մահարի


Գուրգեն Գրիգորի Մահարի (Օգոստոսի 1, 1903, Վան - Հունիսի 17, 1969, Պալանգա, Լիտվա), թաղվել է Երևանում), հայ բանաստեղծ, արձակագիր, գրականագետ, ՀԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ (1965), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում, դասատուի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի «Նորաշեն» եւ «Երեմեան» դպրոցներում[1]։ 1915 թվականի կոտորածների ժամանակ մոր և եղբոր հետ գաղթել են Արևելյան Հայաստան։ Մեծացել է Երեւանի ու Դիլիջանի որբանոցներում, սովորել է ԵՊՀ֊ի պատմա֊գրական ֆակուլտետում[2]։
Գուրգեն Աճեմյանը ծնվել է 1903 թվականին Վան քաղաքում։ Նա եղել է Չարենցի մտերիմ ընկերը։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ու հայոց Ցեղասպանությունը ունեցել է քիչ թե շատ անհոգ մանկություն։ Սակայն պատերազմը ինչպես ամբողջ հայության այնպես էլ նրա ճակատագիրը փոխեց ։ Երբ թուրքերը հարձակվեցին Վանի վրա, նրանք փրկվելով կոտորածից կռվեցին մինչև ռուսական զորքի ժամանելը, սակայն ռուսական զորքը նահանջեց և նրանց հետ նահանջեցին նաև հայերը։ Գուրգենը ճանապարհին կորցրեց իր հարազատներին և ուրիշ փախստսկանների հետ փախավ Արևելյան Հայաստան։ Այնտեղ ապրեց որբանոցում, հետո գտավ կենդանի մնացած մորը և մյուս հարազատներին։ Տատը, որին նա շատ էր սիրում, մահացել էր գաղթի ճանապարհին։ Հետագայում Մահարին սիրով ու հումորով տատի մասին պատմել է իր «Մանկություն» վիպակում։ Որբանոցում ծանոթացել է Եղիշե Չարենցի հետ։ Այստեղ էլ սկսվել է իր ստեղծագործագործական կյանքը։ Որբանոցից հետո կյանքի հետագա թափառումների մասին պատմել է «Պատանեկություն» վիպակում։ Նրան հռչակություն բերեցին «Մանկություն» և «Պատանեկություն» ստեղծագործությունները։ Սակայն հետագա առաջխաղացմանը խանգարեց 1936-ի աքսորը։ Այդ ժամանակ աքսորում էին շատերին՝ այդ թվում նաև Գուրգեն Մահարուն։ 1953-ին նա վերադարձավ Երևան և գրեց բազմաթիվ նոր ստեղծագործություններ՝ «Ծաղկած փշալարեր», որը աքսորի տարիների մասին էր,իսկ «Այրվող այգեստաններ» վեպը իր հայրենի Վանի մասին և շատ այլ ստեղծագործություններ։ Գուրգեն Մահարին մահացավ 1969 թվականին։ Գուրգեն Մահարին իր «Ինքնակենսագրություն» վեպը ավարտում է բնորոշ մի պատկերով.

No comments:

Post a Comment