Սիամանթո

Սիամանթո (Ատոմ Հովհաննեսի Յարճանյան) (1878, Ակն - 1915), արևմտահայ բանաստեղծ։Սիամանթոն ծնվել է 1878 թ. օգոստոսի 15-ին Արևմտյան Հայաստանի Ակն քաղաքում, վաճառականի ընտանիքում։ Սկզբնական կրթությունն ստանում է ծննդավայրի Ներսիսյան վարժարանում, որտեղ նրա ուսուցիչն է եղել հայտնի արձակագիր ու բնահավաք Գարեգին Սրվանձտյանցը, որն էլ պատանի Ատոմին կնքում է Սիամանթո մականունով։ 1891 թ. հոր հետ տեղափոխվել է Կ․ Պոլիս, կրթություն ստացել նախ Գում-Գափուի Միրիճանյան դպրոցում, այնուհետև՝ Սկյուտարի Պերպերյան վարժարանում։ 1894—96 թթ. հայկական ջարդերի հետևանքով պատանի Ատոմը նետվել է օտար հորիզոններ։ Որոշ ժամանակ մնալով Կահիրեում՝ 1897 թ. մեկնել է Ժնև, ապա՝ Փարիզ, որտեղ եղել է Սորբոնի համալսարանի գրականության բաժնի ազատ ունկնդիր։ Եվրոպայում Սիամանթոն սերտ կապեր է հաստատել «Եվրոպայի հայ ուսանողների միության» և հայ ազգային կուսակցությունների հետ։ Այս մթնոլորտում էլ կազմավորվել են նրա աշխարհայացքային և գրական-գեղարվեստական հակումները։

No comments:

Post a Comment