Ինքնաստուգում

1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում է.
1) այժմ-ական, երբևից-, դող-րոցք, ջ-կ
2) գոմ-շ, որև-, մանր-, վայր-ջք
3) առօր-ական, եղ-րերգ, ան-ական, լայն-կրան
4) հն-աբան, չ-իր, ինչև-, ան-

2. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ո.
1) օր-րոց, մեղմ-րեն, աման-րյա, հանապազ-րդ
2) հանապազ-րյա, տն-րեն, տար-րոշել, չար-րակ
3) աման-րյա, շոր-րալ, հ-տնկայս, թիկն-թոց
4) բար-րություն, երկվ-րյակ, անդ-րրություն, նրբ-րեն

3. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ույ.
1) ատամնաբ-ժ, համբ-րել, զր-ց, անդամալ-ծ
2) դաշ-ն, մտաս-զ, համբ-ր, մեղվաբ-ծ
3) զր-ցընկեր, ընկ-զենի, խար-կ, խնջ-ք
4) դաշ-նահարել, երև-թական, գ-նավոր, սովոր-թ

4. Ո՞ր շարքի բոլոր բառերում կրկնակի բաղաձայն կա.
1) մայրու-ի, ու-ագրություն, ու-ամիտ, ու-ակի
2) հո-երգություն, երե-րբիչ, հե-են, կե-ե
3) տա-ական, տա-որոշել, սովա-ուկ
4) ըն-եմ, ըն-արմանալ, տո-ա, անդո-ագիր

5. Ո՞ր բառում է թավ գրված ո-ն արտասանվում վո.
1) ամենաորակյալ
2) անորակ
3) բախտորոշ
4) չափորոշիչ

6. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաղադրիչներն են միասին գրվում.
1) հարավ /արևմտյան/, գյուղե /գյուղ/, արքայից /արքա/, թեթև /քաշային/
2) քաջ /առողջություն/, ի /զուր/, յոթ /գլխանի/, նոր /զելանդական/
3) առ /այժմ/, մի /երկու/, կիլովատտ /ժամ/, հինգ /հազարանոց/
4) մերձ /արևադարձային/, ի /հարկե/, հնուց /ի/ վեր, մեկ /մեկու/

7. Ո՞ր շարքի բառերի և բառակապակցությունների բոլոր բաղադրիչներն են մեծատառով գրվում.
1) Գի Դը Մոպասան, Աշոտ Երկաթ, Տիգրան Առաջին, Բարձր Հայք
2) Արևելյան Հայաստան, Արտաշես Ա Բարի, Նոր Արեշ, Մուշեղ Իշխան
3) Մայր Արաքս, Արա Գեղեցիկ, Գևորգյան Ճեմարան, Գայլ Վահան
4) Սողոմոն Իմաստուն, Մովսես Մարգարե, Իվան Ահեղ, Հայկ Դյուցազուն

8. Ո՞ր բառն է միայն երկու արմատից կազմված.
1) հանքափոր
2) միջնակարգ
3) տարաբախտ
4) ճերմակափայլ

9. Ո՞ր բառում է վերջին վանկը շեշտված.
1) տոմսարկղ
2) միթե
3) աղոթք անել
4) Լոմոնոսովի

10. Ո՞րը նախադասության մեջ կունենա փոխաբերական իմաստ.
                Ձյան տակից գլուխն հանեց … մանուշակը:
1) ձյունաթույր
2) նրբաթերթ
3) շփոթված
4) բուրավետ

11. Նշվածներից ո՞ր հոլովը որոշիչ հոդ չի ստանում.
1) ուղղական
2) տրական
3) հայցական
4) բացառական

12. Գործիական հոլովով նախադասության մեջ ո՞ր անդամը չի կարող հանդես գալ.
1) ժամանակի պարագա
2) տեղի պարագա 
3) միջոցի անուղղակի խնդիր
4) հատկացուցիչ

13. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում վա հոլովման.
1) օր, րոպե, ժամ
2) վաղը, գիշեր, ամառ
3) տարի, դար, ցերեկ
4) երբ, ցերեկ, երեկո

14. Ի՞նչը պատճառ դարձավ, որ Մեծ Մհերը զգաց իր սխալը և վերադարձավ Սասուն.
1) Իսմիլ Խաթունի խրատը իր որդուն` Մելիքին:
2) Կնոջ` Արմաղանի ծանր հիվանդությունը:
3) Սասունում ծագած ապստամբությունը:
4) Իսմիլ Խաթունի դավաճանությունը:

15. Նշվածներից ո՞ր թեմային չի անդրադարձել Սայաթ-Նովան.
1) սիրո
2) սոցիալական
3) հայրենասիրական
4) խոհախրատական

No comments:

Post a Comment