Ո՞ր նախադասությունն է շարադրված գրաբարով:
1) Գողտըր գեղգեղն վարդակարոտ բուլբուլին, բնության դաշնակք, ո՜հ, չեն կրնար նվաճեր Ձեր հառաչներն, որով մռընչեն նոճիներ:
2) Վուրտիղ ժամ, վուրտիղ պատարագ, վուրտիղ սիրով տաղ է ըլում, թե վուր հոգուտ կամքն իս անում, մարմինտ բեդամաղ է ըլում:
3) Գազան, անասուն ու հաւ գեմունին իւրեանց տուն ու բուն. ո՛չ տուն ու ո՛չ տեղ ունիմ, կու խոց իմ զօրն ի յայն հարկույն:
4) Ի համատարած ծովէն պղպըջէր գոյնըն այն ծաղկին. երփն երփնունակ ծաղկին, շողշողէր պտուղն ի ճղին:
Ո՞ր նախադասության մեջ կա ստորադասականշաղկապ:
1) Նրանք ունեին եղեգնյա խսիր, որ փռում էին օջախի առաջ և պառկում խսիրի վրա, ինչպես քարայրի գազանը՝ չոր տերևների վրա:
2) Փոքր հանցանքը ծնում է մեծ հանցանք, այսինքն թե՝ չկա փոքր հանցանք:
3) Մեր հայրենի գյուղերից մեկում, ըստ ավանդության, մի զարմանալի մարդ է եղել. եղե՞լ է նա արդյոք, չի եղել, ես դա չգիտեմ:
4) Նրա շրթունքները շարժվում էին. ինչ-որ բան էր խոսում, իսկ թե ինչ էր ասում, չհասկացա:
Ընդգծված բառերի ձևաբանական վերլուծության մեջ ո՞ր շարքում կա սխալ:
Իմ ընկերներից շատերը ընկան կռվի սուրբ դաշտում:
Բանտում ամենքը երազում են գիշեր ու ցերեկ՝սպասելով ազատվելու հրամանին:
Ծերունիները, պատի տակ նստած, աղոթք էին մրմնջում…
Զմրուխտյա գետակի վրա մի քանդված ջրաղաց կար…
1) տակ- հետադիր կապ, մրմնջում էին-դիմավոր բայ, անցյալ ժամանակ
2) քանդված-անդեմ բայ, հարակատար դերբայ, կար-դիմավոր բայ, սահմանական եղանակ
3) ընկերներից-հասարակ գոյական, -ոջ հոլովում, ընկան-սահմանական եղանակ, անցյալ կատարյալ ժամանակաձև
4) ամենքը-որոշյալ դերանուն, ուղղական հոլով, ազատվելու-ապակատար ձևաբայ
Ո՞ր նախադասության մեջ կա շարադասության սխալ:
1) Հիացմունքից կարկամած՝ ճանապարհորդները դիտում էին ժայռերի միջև սեղմված հունով հոսող գետի փրփրացայտ ալիքները:
2) Արշակը, երբ դասը սովորած չի լինում, նախընտրում է դպրոց չգնալ:
3) Նա վերադարձել էր ոչ թե տուն, այլ գնացել էր խնջույքի:
4) Եղբայրներիս հայտնած լուրը, որ արտասահման են մեկնելու, հանգիստ չէր տալիս ինձ:
Ո՞ր նախադասությունը բարդ ստորադասական չէ:
1) Կաքավաբերդի գլխից ամպը հսկա խխունջի պես սողաց դեպի վրանները, խոնավություն կաթեց քարերի վրա:
2) Շատ բան, որ ծածկված էր առեղծվածի մշուշով, հասկանալի դարձավ:
3) Ինչ որ ես չեմ ասել, նա կասի վաղը:
4) Մենք էլ նստում էինք այնքան, մինչև քունը հաղթեր, գլուխներս հենել էինք քուրսու թախտին:
Ո՞ր տարբերակը տեղադրելու դեպքում քերականորեն և տրամաբանորեն ճիշտ նախադասություն կստացվի:
Տարերային ահեղ ուժերը մեզ կիսեցին, բաժանեցին առժամանակ, …………
1) որ անպարտելի կարոտով բռնկված՝անթիվ դարերից հետո նորից գտնենք իրար:
2) բայց միշտ անբաժան ու միացած, անմեկին սիրով, իրարից անհագ:
3) երբ թոհուբոհի մեջ էին ժամանակի ու տարածության մեջ բոլոր իրերը:
4) որոնք անցան մի վայրկյանի պես:
Հովհաննես Թումանյանը «Հայոց լեռներում» բանաստեղծության մեջ ի՞նչ հնարք է օգտագործել յուրաքանչյուր տան բովանդակությունն ընդհանրացնելու համար։
1․ Վերջին երկտողում մեկ բառի փոփոխությամբ կրկնություն
2․ Վերջին երկտողի ամբողջական կրկնություն
3․ Տան առաջին տողի փոփոխությամբ կրկնություն
4․ Վերջին երկտողի ամբողջական փոփոխություն
Ո՞րն է Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադում արծարծված հիմնական գաղափարը։
1․ մերժված սիրո տառապանքը
2․ կյանքի անցողիկությունը
3․ հավերժական սիրո ձգտումը
4․ գործի անմահության գաղափարը
Ո՞ր բառն է բաց թողած։
Կյանքըս արի հըրապարակ, ոտքի կոխան ամենքի.
Խափան, խոպան ու անպըտուղ, անցավ առանց արդյունքի:
Ինչքա՛ն ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսավ էս հողին…
Ի՛նչ պատասխան պիտի ես տամ ․․․․․․․․ ու ծաղիկ տըվողին…
1․ հող
2․ ջուր
3․ ծառ
4․ ծիլ
Ո՞ր բառն է բաց թողած։
Իմ կընունքին երկինքը՝ ժամ, արևը՝ ջահ սըրբազան,
Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն՝ ավազան.
Սարը եղավ կընքահայրըս, ցողը՝ մյուռոն ………….. ,
Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ:
1․ հոտավետ
2․ բուրավետ
3․ կենսավետ
4․ խնկավետ
Ո՞ր բառն է բաց թողած։
Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ ․․․․․․․․․․․․․ ,
Ու հեռու մինչև Մարդը իր ճամփան։
1․ անկար
2․ անճար
3․ անմար
4․ կամկար
Ո՞ր բառն է բաց թողած։
Ամեն մի սիրտ ցավով լըցվեց մեր դարում,
․․․․․․․․․․ սըրտով աշխարհ լըցվեց մեր դարում.
Ցավոտ աշխարհքն եկավ լըցվեց բովանդակ
Իմ սիրտը բաց, իմ սիրտը մեծ մեր դարում:
1․ Թախծոտ
2․ Վշտոտ
3․ Ցաված
4․ Ցավոտ

No comments:
Post a Comment